StarNews-ը հայտնել է, որ լրագրող Անի Քոչարը գրեթե մեկ ամիս առաջ մայրացել է:
Իր ամուսնության օրը Անին հայտնել է մայրանալու լուրը, ինչպես նաև նշել, որ դստերը անվանակոչել են Մարիա`ի պատիվ սկեսուրի:
Այսօր լրագրողը դստեր մասնակցությամբ տեսանյութ է տարածել`գրելով հետևյալը.
«Շատ բարձրահասակ աղջիկ է լինելու`մատիկներն ու ոտիկները վկա»:
Նշենք, որ ավելի վաղ Անին ուղերձով էր հանդես եկել, որտեղ պատմել էր իր հղիության մասին իմանալու առաջին իսկ պահից, որդու և ամուսնու արձագանքից, հղիության դժվար օրերի և հավատի մասին, որն, ինչպես Անին է նշում, օգնել է իրեն հասնել այս օրվան:
Անին նշել էր, որ շատ բժիշկներ են իրեն ասել, որ չի կարող մայրանալ լուրջ հիվանդությունից հետո, սակայն ինքը հույսը չի կորցրել:
Նրա ամուսինը խորհուրդ էր տվել Անիին մոռանալ կրկին մայրանալու միտքը`նշելով, որ իրենց որդին կա և բավական է: Սակայն Անին որոշել էր ամուսնուն պարգևել հայր դառնալու զգացողությունը: