«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն այս անգամ երգչուհի Անահիտ Հակոբյանն էր։
StarNews-ը հետևելով զրույցին` առանձնացրել է հետաքրքիր մտքերը:
Դերասանուհին հաղորդման սկզբի հատվածում խոսեց մանկությունից.
«Անդադար ինչ-որ ճամբարներ էի կազմակերպում,ելույթներ։Մարդկանց պետք է հավաքեի, նստացնեի և կատարումներով հանդես գայի: Ինձ անդադար թվում էր ,որ ես բեմում եմ՝բազմահազարանոց մարդիկ են ինձ հետևում։Եղբորս հետ ,երբ գնում էինք խոհանոց ասում էի` հիմա մենք վարում էնք հեռուստախոհանոց նախագիծը։ Աղցան էի պատրաստում ,կամ մի թխվածք և այլն ,եղբայրս օպերատորն էր։Խոսում էի ,մեկնաբանում, երբեմն մայրիկս կողքից նայում էր մեզ և նկարում։Հիշում եմ հայրիկս մեզ Ռուսաստանի Դաշնությունից հատուկ տեսախցիկ էր բերել և մենք «հաղորդումներ» էինք նկարում։ Անդադար ես ինձ պատկերացրել եմ արվեստի,բեմի,հեռուստատեսության, այդ ամեն ինչի մեջ։ Դրա հետ մեկտեղ դպրոցում գերազանց եմ սովորել,այսինքն բարձիթողի վիճակ չի եղել։ Իմ ընտանիքի՝ ծնողներիս համար շատ կարևոր է եղել,որ իրենց երեխաները դպրոցում լավ սովորեն ՝ աղջիկը հատկապես։Այդ փոքրիկ Անահիտը կա, միշտ ինձ հետ է։Երբեմն ինչ- որ երազանքներ ,որ իրականացնում եմ դրանք հենց փոքրիկ Անահիտի երազանքներն են։Մեծ քայլերով ես արդեն գնում եմ`ավելի մեծ ճանապարհներ հարթելով ու վստահ եմ ,որ նրա ցանկություններն իրականանում են արդեն։Երեք տարեկանից երգել եմ ,բայց դա լուրջ չեմ համարում այդքան։Պրոֆեսիոնալ վոկալով սկսել եմ արդեն զբաղվել ութ տարեկան հասակից։Գիտեք դա շատ կարևոր է ,երբ ծնողը պետք է երեխայի ձեռքը բռնի և տանի՝առաջնորդի։Երեխայի համար այդ տարիքում շատ կարևոր են տարիքային խաղերը,այլ հետաքրքրություններ ունի և այդ շրջանում կարևոր է ծնողի դերը երեխայի կյանքում,որ ճիշտ ուղու վրա դնի իր երեխային ։Ես շնորհակալ եմ իմ մամային ,որ երբեմն բակային խաղերից ինձ զրկել է: Ես նեղվում էի հաճախ,մեղադրում էի նրան, ասում էի` ինչու ես չեմ կարող իմ ընկերուհիների պես ռեզին խաղալ,կլաս և այլն։Ինձ մոտ ավելի քիչ էր այդ ամեն ինչը,բայց մայրիկն ասում էր` հետո շնորհակալություն կհայտնես։Իսկապես, հիմա նրան շնորհակալ եմ։
Ես այնքան շնորհակալ եմ իմ մայրիկին, որ փոքր տարիքից իմ մեջ հավատ էր սերմանում։«Աղջիկս, երբ որ դու դառնաս շատ աշխատասեր մարդ,աշխատես քեզ վրա,ինքնակրթվես,ինքնակատարելագործվես դու միանշանակ հաջողելու ես»։Իսկապես շատ լավ է երբ դու ֆինանսապես կայուն ես,ունես հարուստ ծնողներ ավելի հեշտ է քեզ տրվում շատ բաներ։Եթե չկա այդ ամեն ինչը չի կարելի վհատվել,պետք է ուժ գտնես քո մեջ ու գնաս առաջ»:
Բացի երգարվեստից երգչուհին մեկ այլ մասնագիտություն էլ էր ընտրել ։Նա պատմում է.
«Ցանկությունս մեծ էր,որ ընդունվեի Երևանի Պետական Համալսարանի Միջազգային Հարաբերությունների ֆակուլտետ,բայց պատմության ֆակուլտետի կովկասագիտություն բաժինը նոր էր այդ ժամանակ և ադրբեջանագիտությունը շատ ինձ հետաքրքրեց որպես էպիսին ,որովհետև մեր տարածաշրջանի դիրքը հաշվի առնելով,հաշվի առնելով այն փաստը ,որ թշնամուդ լեզուն պետք է իմանաս, ինձ համար կարևոր էր որ ընդունվեմ հենց այդ բաժինը։Ընդունվեցի ,այդտեղ ևս գերազանց եմ եղել,կուրսի ավագն էի։ Երկու տարի սովորելուց հետո ընդունվեցի մագիստրատուրա, շատ քիչ էր մնացել ,որ ավարտեմ:Ընտանիքիս երազանքն էր ,որ մագիստրոսի դիպլոմը ևս ունենամ,բայց բեմի հանդեպ սերն այնքան մեծ էր ,որ այն ինչ պետք է լինի կլինի հաստատ։Չեմ կարող ասել ինչ կլինի ապագայում ,իմ ընտանիքի անդամներն ինձ ասում են ,որ հնարավոր է մի օր որոշես աշխատել այդ մասնագիտությամբ։Չեմ բացառում ոչինչ,բայց բեմի հանդեպ սերը,նվիրվածություը,նպատակներն այնքան շատ են,ինձ թվում է դեռ շատ բան ունեմ անելու,բայց չեմ բացառում հնարավոր է նաև լինի այդպես»։
Անահիտը խոսեց հայրիկի մահվան մասի.
«Վերջին խոսակցության ժամանակ հիշում եմ,որ ասաց ձիգ մնա Անահիտս, կհանդիպենք։Մեր բոլոր խոսակցությունների վերջում ինքը պարտադիր այդ արտահայտությունն անում էր։Երբ որ մարդը հիվանդ է լինում, դու ենթագիտակցորեն քեզ պատրաստում ես դրան,բայց երբ որ դու մարդու հետ խոսում ես մի բան ու սրտի կաթված է տեղի ունենում և անսպասելի կերպով է մարդը մահանում, դա իրոք սարսափելի ցավ է մարդու կյանքում։ Մանավանդ այդ ամենից հետո քեզ հավաքելը,ոտքի կանգնելը ու տատիկին շնորհակալ եմ այդ շրջանում, որովհետև ինձ թվում էր, որ եթե բարձրանամ բեմ անհարգանք կլինի իմ հոր հանդեպ։Հետո տատիկը խոսեց.դե իր որդին է,իր սիրելի որդին է եղել,ասեց պիտի շարունակես քո ելույթները,մեծ քայլերով գնաս առաջ ,որ հայրդ հպարտանա։Այդ բարդ էմոցիոնալ փուլն անցնելու հետ մեկտեղ ,երբ որ երգիչը շատ է լացում, ձայնալարերն այնպես են կծկվում ,որ խոսել անգամ չես կարողանում։Գնացի վոկալի ուսուցչուհիս ՝Ինա Հրաչիկվնան, ասեց չի անցնի հիմա։Երբ այդ օրը բարձրանում եմ բեմ առաջին անգամ երգում եմ «The show must go on»երգը,շատ բարդ էր իհարկե,բայց կյանքում իսկապես շոուն միշտ շարունակվում է։Մեր կյանքը շոու է մեծ, դրա համար պետք է ուժեղ գտնվել ու գնալ առաջ։Բարդ էր այդ շրջանում ելույթներ ունենալ,նկարահանումների մասնակցել,բայց բեմը կախարդական տարածք է ,որովհետև կարծում եմ ինչ-որ կերպ նաև բեմն ինձ բժշկեց։Դե կրկնում եմ էլի` ցավը երբեք չի բուժվում,բայց ժամանակի ընթացքում սովորում ես այդ ցավի հետ ապրել»։