Ձեր գովազդն այստեղ

Առաջին անգամն էր, որ որևէ նվեր ինձ հուզել է… Կրտսեր Սոֆի Դևոյանի հուզիչ հրապարակումը

  • Jan 13, 2025

Պարուհի Սոֆի Դևոյան կրտսերը տևական դադարից հետո կրկին վերականգնել է սոցիալական հարթակներում իր ակտիվությունը։ Այժմ նա պարբերաբար ինստագրամյան իր էջի հետևորդների հետ կիսվում է նոր գրառումներով, լուսանկարներով ու տեսանյութերով, հանդես է գալիս անկեղծ խոստովանություններով։

Երեկ պարուհին լուսանկարների միջոցով ցույց էր տալիս տարվա առաջին 12 օրերը: Նա նաև ներկայացրել է նոր տարվա առաջին րոպեներից կադրեր ու խոստովանել, որ իր կյանքում առաջին անգամն է եղել, երբ որևէ նվեր իրեն հուզել է: Ըստ ամենայնի`անակնկալը հենց պարուհու սիրելիի կողմից է եղել, ում դեմքը նա, թերևս, հրաժարվում է ցույց տալ իր հետևորդներին:

Նշենք, որ կրտսեր Սոֆի Դևոյանի կյանքում լինում են շրջաններ, երբ արտասովոր լռություն է տիրում սոցիալական ցանցերի էջերում: Դրանք շատերը կապում են անձնական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ինքը`Սոֆին, չի մեկնաբանում իր լռությունը:

Մեկնաբանություն

Որոնում