Ճակատագիրն իմ նկատմամբ դաժան ու անողոք է եղել… Ծանր հիվանդությունը հաղթահարած լրագրող Անի Քոչարի հուզիչ հրապարակումը

  • Jan 20, 2024

Այսօր լրագրող Անի Քոչարի ծննդյան տարեդարձն է: Բոլորը գիտեն, որ Անին դժվար ճանապարհ է անցել, հաղթահարել մի շարք դժվարություններ և փորձություններ`կապված առողջության հետ: Այսօր նա վայելում է 2 երեխաների և ամուսնու սերը:

Լրագրողն իր հերթական գրառմամբ հուզել է հետևորդներին.

«Այո, ես ծնվել եմ այս օրը և ասում են՝ շատ էլ լավ եմ արել
Չգիտեմ, թե իմ ծնվելիս աստղերի ինչ դասավորություն է եղել, որ ճակատագիրն իմ նկատմամբ հաճախ դաժան ու անողոք է լինում, բայց գիտեմ մի բան, որ իմ հավատքն ու անսասան պայքարը հաճախ է խառնում ճակատագրի խաղաքարտերը:
Ամեն անգամ, երբ լուծում եմ իմ առջև ծառացած բոլոր խնդիրներն ու գլուխ կոտրում հարցերի պատասխաններ գտնելու համար, նորերն են ծագում… և դա իրականում օրինաչափ է, քանի որ նշանակում է դեռ կամ, ապրում եմ…
Ապրում եմ … և իմ վերածնունդի 6-րդ տարում իմ մեծագույն նվերը աստվածատուր դստրիկս է:
Տարեդարձիս առավել շռայլ նվեր չէի էլ կարող երազել: Շնորհակալ եմ, Տե՛ր Երջանիկ եմ իմ երկու հրաշքներով, որոնցից յուրաքանչյուրում Աստծո հրաշագործ լույսն է:
Եվ շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, որ հիշեցիք ու կարևորեցիք համեստ ծնունդս: Դուք ինձ գոտեպնդում եք, սիրտ եք տալիս և դուք եք իմ շարժիչ ուժը:
Տերն օրհնի բոլոր բարին կամեցողներին»:

Մեկնաբանություն

Որոնում