Միհրանը և Արփին «HerMine Dialog»-ի հերթական հյուրերն էին։
StarNews-ը հաղորդումից առանձնացրեց ամենահետաքրքիր մտքերը.
Հարց, որը Հերմինեին իսկապես անհանգստացնում է.
«Ես շատ հաճախ վերջերս լսում եմ եռակողմ սիրային պատմությունների մասին հենց Հայաստանում և հիմնականում էպիկենտրոնը տղամարդիկ են լինում, որ ունեն կին, ընտանիք, բայց մեկ էլ իմանում ես՝ իրենց կողքին ունեցել են ինչ-որ մեկին։ Արդյո՞ ք տղամարդու բնույթն է էդպիսին»։
Միհրանը հարցի շուրջ խոսելով` մեկնաբանեց այսպես.
«Բոլորի մոտ չի էդպես։ Եթե էդպես վերցնենք, շատ աննորմալ երևույթներ կան։ Ես էլ եմ լսել, որ երկար տարիներ ընտանիքի հետ համատեղ սիրուհի է ունեցել։ Ես չեմ պատկերացնում նման բան։ Ես երևի թե ամուսնացել եմ այն տարիքում, հասկանալով ու քաջ գիտակցելով` ուր եմ գնում։ Եթե ավելի երիտասարդ տարիքում ամուսնանայի, կարծում եմ կարողա չստացվեր։ Կարծում եմ դա լինում է շտապելուց և չգիտակցելուց։ Ես միշտ ասում եմ պիտի մարդ մի քիչ աչքը տեսած լինի»:
Զույգը շատ դժվարությունների միջով է անցել և Արփին իր հարցազրույցներում շատ է նշել այս մասին,սակայն չակերտները չի բացել երբևէ.
«Ես շատ հարցերում հնարավոր է այլ պատկերացումներ եմ ունեցել։ Եղել եմ ինքնուրույն, միայնակ և դժվար էր անցումը` Միհրանը եկել է իմ կյանք` փորձելով իմ վրայից շատ բան վերցնել։ Ի ուրախություն ինձ` իր տեսակի տղամարդ է ինձ հանդիպել: Երբ սկսեցինք աշխատել մի տևական ժամանակ, մենք գործընկերներ էինք և ես հասկացել էի, որ նա շատ աշխատասեր է և հումորով։ Նա տարբերվում էր նրանով, որ լինելով երգիչ, արտիստ դերասան, ապրում էր հասարակության մոտ իրականության մեջ՝ կյանքի մարդ։Միհրանի այն գծերից մեկը,որը իմ նյարդերին ազդում է՝նրան ամեն ինչ պետք է ես հիշեցնեմ, բզեմ։ Մնացած առումով մենք իրեն վաղուց հասկացել ենք»։
Ռոբի մասին Միհրանը նշեց.
«Ռոբի համար՝ աշխարհը մի կողմ,մաման` մի։ Լինումա, որ ասում եմ` բա ես, բա պապան՝չի նեղացնում, իհարկե։ Ինձ թվումա քիչ են լինում տենց արտահայտվող երեխաներ, անընդհատ սիրո խոստավանություններ է անում»։
Հաղորդման վերջում ավանդական հարց ՝«իսկ երկրորդը չեք՞ ուզում ունենալ, Ռոբին քույր կամ եղբայր պարգևել»… Արփիի կարճ պատասխանը եղավ.
«Անպայման»։