Ձեր գովազդն այստեղ

Եկել ենք ուռnւցքաբանական կենտրոն… Հասմիկ Խոջյանի անկեղծ խոստովանությունը`հիվանդանոցից

  • Jan 31, 2024

Գաղտնիք չէ, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանը բավական ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա գրեթե ամեն օր ներկայացնում է իր առօրյան, աշխատանքը, փոքրիկի խնամքը և այլն:

Հասմիկը իր էջի ակտիվությունն առավել ապահովեց իր նշանադրությամբ, ապա հարսանիքով և երեխայի ծննդով:

Դերասանուհին հիմնականում կիսվում է ուրախ իրադարձություններով:

Այս անգամ Հասմիկը կադրեր է ներկայացրել հիվանդանոցից:

«Ուռուցքաբանական հիվանդանոցում ենք, եկել ենք մամայի հերթական ստուգմանը»,- ասել է դերասանուհին:

Հասմիկը նաև կադրեր է հրապարակել, թե որքան մեծ հերթերի մեջ է հայտնվել ինքը:

Հետևորդները դերասանուհու մայրիկին շտապել են առողջություն մաղթել: Դե իսկ հիվանդանոցի այցին հաջորդել է փոքրիկ Նարէի հետ գնումներ կատարելը:

Մեկնաբանություն

Որոնում