Հաղորդավարուհու, դերասանուհի Մարիա Մաթևոսյանը,նույն ինքը`Մաշա Մատվեևան, ով հայտնի է Women’s Club հումորային նախագծից, այսօր նշում է ծննդյան տարեդարձը:
Այս առիթով դերասնուհուն կեսգիշերին շնորհավորելու են գնացել մի քանի ընկերներ, ովքեր կիսվել են նաև անակնկալի կադրերով:
«Շնորհավոր Մաթևոսյանս, լյուբլյու շատ»,- հրապարակմանը կից գրել է դերասանուհու ընկերուհիներից Սոնա Մաթևոսյանը:
Նշենք, որ հաղորդավարուհին տարիներ առաջ Ռուսաստանից գալուց հետո կարողացել է իրեն գտնել ռադիոհաղորդավարության ասպարեզում։ Մաշան Մոսկվայում ունի հայր, ընկերներ, սակայն նրա համար Երևանն անչափ հարազատ է, քանի որ այստեղ էլ նրա մայրն ու հայաստանցի ընկերներն են։