«Խոստովանություն» հաղորդաշարին հյուրընկալվել էր Գագիկ Սուրենյանը։
StarNews-ը հետևեց հարցազրույցին։
Գագիկ Սուրենյանի հոգու եղանակը գարունն է, սիրո եղանակը` ամառը, որտե՞ղ և ինչպես՞ է հանդիպել իր սիրուն.
«Կինս սովորել է ինձ հետ, և առաջին կուրսից հենց հետաքրքրություն եմ ունեցել իր անձի նկատմամբ։ Երկրորդ կուրսից մինչև մագիստրատուրա ընկերություն ենք արել,որից հետո 2010 թվականին ամուսնացել ենք»։
Սոցցանցերում շատ են պտտվում զավեշտալի դեպքեր` կապված Գագիկ Սուրենյանի կանխատեսումների հետ։ Զավեշտալի մի դեպք պատմեց Սուրենյանը.
«Երբ ձյուն չէր գալիս, մի աղջիկ, թե տղա, չեմ հիշում, ատում եմ, որ գրում են լատինատառերով գրել էր ՝«erb e dun galu»։ Ես էլ դիտմամբ հայատառերով պատասխանել էի՝ «երբ որ Դմեռը գա»։
Գագիկ Սուրենյանի կյանքում փոթորիկներ շատ են եղել և ունեցել է հոգևոր սով.
«Կորցրել եմ իմ շատ սիրելի երգչուհուն, որին սիրել եմ ծայրաստիճան։ Նա երկար տարիներ եղել է իմ բարեկամն ու մտերիմ ընկերը։ Երկար տարիներ չէի կարողանում ուշքի գալ…»։
Օֆելյա Համբարձումյանի երգերը կար ժամանակ, որ Գագիկը լսում էր ամեն օր, հիմա արդեն լսում է շաբաթը մեկ-երկու անգամ։ Նրա խոսքով բնության մեջ լինելիս` երգչուհու ձայնն իրեն պետք է ուղղորդի, որովհետև այդ ձայնի ներքո բնությունը կրկնակի գեղեցիկ է թվում։