Ձեր գովազդն այստեղ

Ինձ մոտ ուժեղա դիմացինին քանդելու, տապալելու, գետնին ցխելու գործընթացը.Ավետ Բարսեղյան

  • Mar 10, 2025

«ABC» ինտերնետի հյուրը հաղորդավար, բանաստեղծ Ավետ Բարսեղյանն է։

StarNews-ը հետևեց զրույցին։

Ավետ Բարսեղյանը` խոսելով ստեղծագործական գործունեությունից, նշեց.

«Եթե չեմ դադարելու  ապրել, հուսանք, որ այդպես կլինի` ի ուրախություն ինձ ու ի տխրություն ինչ-որ չափի մարդկանց, ապա զգայական դաշտս աշխատելու է, իսկ գիրս գնա առաջ»։

Ավետն իր տեսակի և անկեղծ լինելու, էմոցիոնալության մասին փաստեց.

«Այս տարիքում լավի ու վատի, բարու ու չարի երևույթները կառուցողական ու ապակառուցողական են։ Ես էլ եմ բաղկացած ինձ քանդող և ինձ հավաքող, դիմացինիս քանդող ու դիմացինիս հավաքող երևույթներից։ Իմ մոտ պարզապես մի քիչ ավելի էմոցիոնալը ուժեղ ա` և´դիմացինին կառուցելու, և´մի խոսքով տապալելու,և´ վեր հանելու, և´ գետնին ցխելու գործընթացը»։

Ավետ Բարսեղյանն այն կարծիքին է, որ ալգորիթմը այս երկրի, այս երկրի բնակչության, հայի` որպես ազգ վերանալու, միտումներ կան, օգնողներ կան, իրականացնողներ կան, բայց չի պսակվելու ամբողջությամբ հաջողության»։

Զրույցի ընթացքում  Ավետը խոսեց նաև Երևանի դիմագծի մասին.

«Լավ կլիներ հին շենքային դիմագիծը մնար, բայց էդ էլ նպատակ չի, եթե փողոցը պահեցինք, բայց այդ փողոցով քայլողները լինելու են «դեգեներատներ», էդ փրկություն չի։ Շնչառության կարիք ունի մայր քաղաքը…»։

Մեկնաբանություն

Որոնում