Լրագրող Անի Քոչարն այսօր իր ինստագրամյան էջում հանդես է եկել մի քանի սթորիներով, որի ժամանակ անկեղծացել է`խոսելով իր անցած ճանապարհի, ծանր հիվանդությունը հաղթահարելու, ինչպես նաև շարունակել հայտնել իր շնորհակալությունն ու գոհունակությունն այսօրվա համար:
Անին լուսանկարներ է տարածել, որտեղ կեղծամով է`նշելով, որ ոչ ոք չէր կարող կռահել, որ ընդամենն ամիսներ առաջ ինքը դուրս է գրվել հիվանդանոցից մեռելի գույնով և կեսմարդ:
Անիի խոսքով` իր համար գերնպատակ է, որ երեխաներն իրենց մայրիկին ուժեղ տեսնեն:
Նշենք, որ ամիսներ առաջ մայրացած Անի Քոչարն իր ինստագրամյան էջում բավականին ակտիվ է: Նա հաճախ է հրապարակում ընտանեկան կադրեր, ինչպես նաև ցույց տալիս նորածին դստերը:
Սակայն Անիի վերջին հրապարակումներում ասես բացակայում էր իր ամուսինը, ինչը առաջացրել էր շատ հետևորդների հետաքրքրությունը:
Նրանք հենց Անիից փորձել էին ճշտել, որտեղ է ամուսինն ու ինչու հրապարակումներ չկա, ինչին ի պատասխան լրագրողը նշել էր, որ նմանատիպ հաղորդագրություններ շատ է ստանում, իր հետևորդները անհանգստանում են, սակայն ամուսնու`կնոջ հրապարակումներում չլինելը, բացառապես իր ցանկությունն է, մարդը հանրային դեմք չէ, և չի սիրում հանրայնացվել:
Այսպիսով Անին հերքել էր բոլորի կասկածները, որ հնարավոր է զույգն այլևս միասին չէ և դա է պատճառը ամուսնու`կնոջ հրապարակած լուսանկարներում չլինելու: