Սթրեսի մեջ էի, կուզեի Կայան ունենար եղբայր, քույր, որ էգոիստ չմեծանա. Մանե Գրիգորյանը՝ դստեր մասին

  • Nov 01, 2024

«Deep Parenting» հաղորդմանը հյուր էր Հայաստանի Երգի պետական թատրոնի տնօրեն, հաղորդավար, 12տարեկան Կայայի մայր Մանե Գրիգորյանը։

StarNews-ը հետևեց զրույցին և առանձնացրեց հետևյալը։

Խոսակցության թեմաներն էին՝ գիտակցվա՞ծ, թե՞ ինտուիտիվ ծնողավարությունը, երեխաներին գովելն ու խրախուսելը, տունը երեխայի համար ապահով վայր դարձնելը, ներքին կորսված խաղաղությունը, երեխայի մասնագիտության ընտրությունը, նրան արվեստին միշտ մոտ պահելու կարևորությունը և երեխաներին ներելու բարդ հարցը։

«Կայան արդեն 12տարեկան է,բայց շատ ավելի շուտ դարձավ ինձ ամենամտերիմ ընկերուհին,ում հետ խոսում եմ ամեն ինչի մասին։ Նա գիտի` ինչ է կատարվում թատրոնում, հեռուստատեսությունում, իմ կյանքում։ Այսինքն մենք միասին մեծացանք, և նա դարձավ իմ մտերիմ ընկերուհին։ Ես եմ համարում իրեն ինձ ընկերուհի։Այսինքն, եթե օրինակ  պետք է գնամ որևէ երկիր կամ ինչ-որ արտիստի համերգին, ես չեմ մտածում ասեմ իմ ընկերուհիներին ,առաջինը մտածում եմ Կայային ասեմ, որովհետև ինձ միշտ շատ հետաքրքիր է իր հետ ճամփորդել և նոր քաղաքներ բացահայտել ։Հուսով եմ ,որ ես նույնպես կդառնամ նրա կյանքում կարևոր և շատ մոտ ընկերուհի ում հետ նա կխոսի,կվստահի,ազնիվ կլինի և չի թաքցնի,որովհետև կզգա իմ նրան աջակցելը տարբեր հարցերում։Ես չեմ փորձում նրան «չի կարելիներ» ասել շատ, բայց դա չի նշանակում որ թույլ եմ տալիս ամեն բան։ Միշտ բոլորն ասում են, որ  շատ դաստիարակված  է Կայան, ապրես դու։ Ասում եմ,որ ինքն այդպես է ծնվել ,ես ոչինչ չեմ արել։Կարող է երկրորդ երեխան ,երրորդ երեխան շատ ուրիշ բնավորություն ունենա ու այո ծնողը մեծ դեր ունի կրթության, դաստիրակության հարցում , բայց միևնույն է բնավորությունն է կարևոր։Մեկ ընտանիքում կարող են երկու շատ տարբեր բնավորություններով երեխաներ լինեն։ Այնպես որ իմ բախտն այս պարագայում բերել է, ու ստացվել է այնպես,որ վստահում է ինձ ու ամեն բան պատմում է,խոսում է։ Շատ երկար, մինչև երևի 10տարեկան իմ հետ մի սենյակում է քնել։ Մի շրջան կար, որ մտածում էի շատ երկար է տևում, չէր կտրվում մամայից։ Ասում էի`արդեն արի գնանք քո սենյակ, խոսում էի իր հետ ՝ չէ ,չէր ուզում։Հետո մի օր ինքը որոշեց ,որ մենակ պիտի քնի. ինձ համար շատ սթրեսային  էր այդ օրը: Մենք համոզում  էինք,բայց նա չէր համաձայնվում,բայց երբ նա որոշեց, կարծես հեռացավ մի կտոր։ Այդ օրերին ես իսկապես սթրեսի մեջ էի`վտահաբար հասկանալով ,որ իր որոշումը ճիշտ է և շատ ավելի վաղուց պետք է լիներ: Ես հարազատ եղբայր ունեմ,ում հետ շատ մտերիմ եմ թեև տարբեր էնք բնավորություններով։ Մենք միշտ երազել ենք էլի եղբայր կամ քույր ունենալ,որովհետև միևնույն է, որքան շատ են երեխաները ընտանիքում ,որքան շատ եղբայր,քույր ունես ՝այդքան ավելի ամուր ես քեզ զգում։ Ես էլ միշտ երազել եմ 3-4 բալիկ ունենալ։ Շատ- շատ կուզեի Կայան ունենար եղբայր,քույրեր ու այդ մտավախությունը միշտ ունեցել եմ,որ հանկարծ էգոիստ չմեծանա»:

Մեկնաբանություն

Որոնում