Սոֆի Դևոյան կրտսերը կրկին ակտիվ է սոցիալական իր էջերում: Պարուհին դեռ փոքր տարիքից քննարկումների և երբեմն նաև քննադատությունների կենտրոնում է եղել։
Թերևս դա է պատճառը, որ այժմ նա փորձում է փակ պահել իր անձնական կյանքը և այն մասամբ է ցույց տալիս հանրությանը՝ միայն ակնարկելով նոր սիրելի ունենալու մասին։
Սոֆին օրերս հայտնել էր, որ վատառողջ է։
«Հետ չեմ մնում քաղաքի վիրուսներից»,- հոլովակին կից գրել էր Սոֆին`ցույց տալով, թե ինչպես է հիվանդանոցային պայմաններում կաթիլայիններ ստանում: