Ձեր գովազդն այստեղ

Կար շրջան, երբ անգամ հացի փող չես կարողանում վաստակել. Արթուր Կարապետյանը ֆինանսական խնդիրների մասին

  • Dec 02, 2024

Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդաշարում այս անգամ հյուր էր՝ Արթուր Կարապետյանը կնոջ՝ Սաթենիկ Հախնազարյանի հետ։

StarNews-ը առանձնացրեց հարցազրույցից հետաքրքիր մասեր։

Ինչպես՞ է կարողացել զույգը պահել և խնամել երկար տարիների ընթացքում  սերը:

Սաթենիկ Հախնազարյանն ասաց.

«Մենք շատ տարբեր ենք,բայց հաճախ ենք նայում նույն ուղղությամբ։ Ամեն ինչ եղել է, բայց հիմքում սերը ամենակարևոր դերն է կատարել։ Սերը, հարգանքը բոլորը միասին»։

Արթուր Կարապետյանը թեմայի շուրջ նշեց.

«Այս 36 տարիների ընթացքն  առանց սիրո չի եղել, մենք որքան էլ տարբեր մարդիկ ենք, ընդհանուր շատ բաներ ունենք։ Հիմնականում սիրո ամենամեծ թշնամին կենցաղային խնդիրներն են, որոնք կամա-ակամա ներխուժում են քո կյանք։ Մեր դեպքում նաև ժամանակաշրջանն էր շատ դաժան։ Երբ ամուսնացանք, ամեն ինչ փոխվեց։ 90-ականներն էր, երկիրը փոխվեց, դարը փոխվեց, շատ բաներ փոխվեցին։ Դժվար ժամանակներում կար էդպիսի շրջան ,երբ անգամ հացի փող չես կարողանում վաստակել։ Կար այդպիսի պահ, որը դժվար էր իսկապես։ Մենք նորաստեղծ ընտանիք էինք, մեր զավակը նոր էր ծնվել, և դժվար էր ապրել։ Եթե մենք այն ժամանակներում կարողացանք պահպանել մեր ընտանիքը, հիմա ապրելը մի փոքր ավելի դյուրին է դարձել։ Կարծում եմ կենցաղը քիչ խոցելի է այժմ մեր կյանքում»։

Արթուր Կարապետյանն ու Սաթենիկ Հախնազարյանը եղել են համակուրսեցիներ։ Կարիերան զուգահեռ են սկսել և աշխատանքի մեջ միասին են կայացել։ Երբեմն տղամարդիկ  խանդ են ունենում հատկապես, երբ կինը պետք է դերասանությամբ զբաղվի:Թեմայի վերաբերյալ դերասանը հետևյալն ասաց.

«Երբ դու գիտես քո մասնագիտությունը, գիտես`  ինչ՞ է իրենից ներկայացնում, խանդի պահ չի եղել մեր մեջ։ Ես ուրիշ դերասանուհիների հետ եմ խաղացել, Սաթիկն` ուրիշ։ Թատրոնը մեր կյանքն է, բայց սա թատրոնից դուրս կյանքը չի, որ խանդես։ Մեր մասնագիտության բաղկացուցիչ մասն է»։

Ինչու՞ Արթուր Կարապետյանը սկսեց ավելի շատ հեռուստաէկրաններին երևալ ,իսկ կինը չնկարահանվել։ Երբ Արթուր Կարապետյանը սերիալներին ասում էր «ոչ», իսկ տիկին Սաթենիկն «այո», լինում էին արդյոք՞ տանը բախումներ.

«Արթուրը, երբ համաձայնվեց, կար ֆինանսական շատ լուրջ առաջարկ և կար Արթուրի  կողմից պահանջներ։ Ես ասում էի` Արթուր ,եթե դու գնաս և հանկարծ նկարվես այն հագուստով , որ մարդկանց մեջ ես դուրս գալիս. դա ինձ համար ամոթ է։ Բախումը լինում էր դրա շուրջ»։

Խոսեցին նաև իրենց աղջկանից և այլազգի փեսացուից.

«Մենք փորձել ենք մեր երեխային դաստիարակել ինքնուրույն։Ես երբեք չեմ ստուգել իր օրագիրը, ասել եմ ինչ որ կստանաս` դու ես։ Ես ու Սաթիկն իրեն չենք կաշկանդել որևէ հարցում,մանգամ մասնագիտության ընտրության։ Թողել ենք ազատ մեծանա, այդպես էլ կյանքի ընկերոջ ընտրության հարցում: Նա ազատ էր ընտրության մեջ, ում էլ որ ընտրեր ինքը, մերն էր լինելու։ Փառք Աստծո հրաշալի ամուսին  ունի: Երբ մեր հայացքներն առաջին անգամ հանդիպեցին իրար, մենք երկար նայում էինք հանգիստ և առանց լարվածության։ Նա ինձ դուր եկավ առաջին հայացքից։ Ես երազում էի ունենալ փեսա ,ում հետ կարող էի ընկերություն անել։ Փառք Աստծո, մենք այսօր ընկերներ ենք և ունենք մեր գաղտնիքները։ Երբեմն դուրս ենք գալիս ման գալու և անում ենք այն, ինչ մենք ենք ուզում՝ երկուսով»։

Մեկնաբանություն

Որոնում