Ձեր գովազդն այստեղ

Եկել եմ` հատուկ մոմ վառեմ վատ «քոմենթ» գրողների համար. Նանան եկեղեցու ներսից տեսանյութ է տարածել

  • Dec 11, 2024

Երգչուհի Նանան բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նանան հրապարակումներ է անում` ցույց տալով իր առօրյան, ժամանցը, ինչպես նաև աշխատանքները երգարվեստում: Շատ հաճախ Նանայի էջում կարելի է տեսնել հումորային հրապարակումներ, որոնցով նա կիսվում է իր հետևորդների հետ:

Նանան այն հայտնիներից է, ով հաճախ է այցելում եկեղեցի: Երգչուհին այս անգամ, սակայն, եկեղեցի գնալու հատուկ պատճառ ունու: Ինչպես ինքն է իր խոսքում նշում` որոշել է հատուկ մոմ վառել համացանցում բացասական մեկնաբանությունների հեղինակների համար, որոշել է խնդրել այդ մարդկանց համար դրականը: Նանան չի մոռացել նաև իր մասին դրական խոսքեր գրողներին ու ինչպես նաև իր երկրպագուներին: Երգչուհին մոմ է վառել նաև հայրենիքի խաղաղության համար:

Նշենք, որ օրեր առաջ էլ երգչուհին ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել էր տեսանյութ`խոսելով այն մասին, որ իրեն «գեշ» են անվանել: Ինչևէ, Նանան փորձել է դրական պատասխան տալ իրեն վիրավորող մարդկանց:

Մեկնաբանություն

Որոնում