Դերասանուհի Իննա Խոջամիրյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Նա հաճախ է հրապարակումներ անում`ցույց տալով իր առօրյան, աշխատանքը և անցկացրած ժամանակը:
Իննան կենդանասեր հայ հայտնիներից է: Հերթական հրապարակումն ու թողնված երկտողն էլ փաստում են դա:
«Սիրո և երջանկության պահեր»,- կից գրել է դերասանուհին, որտեղ ինքը շան հետ է:
Գաղտնիք չէ նաև, որ դերասանուհի Իննա Խոջամիրյանի անձանական կյանքը մշտապես քննարկումների կենտրոնում է գտնվել։ Վերջին շրջանում, սակայն, թվում էր, թե դերասանուհու կյանքում հարաբերական անդորր է կամ, գոնե, հենց ինքն է խուսափում շատ մանրամասներ հայտնել։ Բայց Իննայի վերջին հրապարակումը կրկին նոր խոսակցությունների առիթ է դարձել։
Բանն այն է, որ դերասանուհին ինստագրամյան իր էջում բավականին սիրառատ հրապարակում էր արել խաղընկերոջ` դերասան Արսեն Միքայելյանի հետ։ Հոլովակում նրանք ջերմ գրկախառնված էին, Արսենը անգամ համբուրում էր Իննային։ Նշենք, որ Իննան ու Արսենը դեռևս չեն արձագանքել իրենց անվան շուրջ պտտվող խոսակցություններին։