StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Հաղորդավար, շոումեն Արամ Մելիքյանը և կինը կրկին ծնողներ կդառնան։ Այս մասին նրանք հայտնել էին հուզիչ հոլովակ հրապարակելով։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Քրիստինա Եղոյանն էլ հոլովակ էր հրապարակել քրոջ՝ Նարեի մասնակցությամբ՝ ցույց տալով, թե ինչպես են կազմակերպել իրենց օրը։
Դերասսանուհի Իննա Խոջամիրյանն էլ գործընկերների մասնակցությամբ նոր հոլովակ էր հրապարակել ԱՄՆ-ից։
Երգչուհի Զարուհի Բաբայանն էլ հետևորդների հետ կիսվել էր նախահամերգային փորձերի ընթացքից կադրերով։
Նոր հրապարակում էր արել նաև ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Բեն Ավետիսյանը, ով այս շրջանում ներգրավված է հեռուստանախագծերից մեկում։
«Տանը մենակ»-ի աստղ Դևին Ռեթրեյը իրեն մեղավոր է ճանաչել ընտանեկան բռնության երկու հոդվածներով: 2021 թվականի դեկտեմբերին նա ձերբակալվել էր ընտանեկան բռնության մեղադրանքով։ Ինչպես այն ժամանակ գրել էին տաբլոիդները, նա բարկացել էր իր ընկերուհու վրա, քանի որ նա երկու կանանց անվճար ինքնագրեր էր տվել։