Սոֆյա Պողոսյան-Աշոտ Տեր-Մաթևոսյան զույգի միությունը հայ իրականության մեջ ամենաքննարկվածներից մեկն է։
Ժամանակին նրանք համատեղ նկարահանվում էին հեռուստասերիալներից մեկում, որտեղից էլ սկսվեց նրանց սիրո պատմությունը։
Այժմ զույգը մեծացնում է իրենց որդուն: Նրանք այս շրջանում մեկնել են հանգստի, որտեղից պարբերաբար հրապարակումներ են անում, ինչպես նաև ջերմ ընտանեկան ֆոտոշարքով են ներկայացել:
Հետևելով լուսանկարներին`երևում է, որ փոքրիկը բավականին մեծացել է, իսկ Սոֆյան գնալով էլ ավելի է գեղեցկանում: