Երեկ ԱԺ-ում քննարկվում էր «ՀՀ պետական պարգեւների եւ կոչումների մասին օրենքում» փոփոխությունների փաթեթը: Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը հայտարարել է, որ ներկայիս օրենսդրությամբ 17 պատվավոր կոչումներ են սահմանվել.
«Այս պատվավոր կոչումների շնորհումը ներկայումս բացասական ազդեցություն է ունենում առողջ մրցակցության, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա»:
Ըստ նրա՝ պետք է վարկանիշային համակարգ ստեղծել ու ոլորտային մրցանակաբաշխություններ իրականացնել, որովհետեւ, ըստ ուսումնասիրությունների, պատվավոր կոչումների ինստիտուտ առաջադեմ երկրներում չկա: Առաջարկվում է չեղարկել պարգեւները: ArmLur.am-ը այս հարցի հետ կապված զրուցել է երգիչ, գուսան Արամ Ասատրյանի որդու` Արտաշ Ասատրյանի հետ:
StarNews-ը ներկայացնում է սիրված երգչի մեկնաբանությունը:
«Չեմ կարծում, որ կարելի է անտեսել, կամ հետ կանչել, վերցնել կոչումները, եթե եղել են նման խնդիրներ, որ ինչ որ մարդկանց կանչել ու ծանոթի կարգով տվել են, էդպես կարող են լինել շատ քչերը,բայց իմ կոլեգաներից շատերը էդ արժանապատվությունն ու վաստակը ունեն, ու էսօր էլ մեր աշխարհից շատերը կան, որ ասում են ռաբիզ, բայց էդ մարդիկ մեծ գործեր են անում, որ էդ մարդկանց ամբողջ կյանքում չեն գնահատել ու հիմա էլ չգնահատեն, թող չգնահատեն, տենամ հետո ինչ, տենղ չգնահատելով ուր են գնալու»:
Լրագրողի այն դիտարկմանը, որ ասում են`«ինչու պետք է Արմենչիկին կոչում տալ, իսկ Տիգրան Ժամկոչյանին ոչ», Արտաշը հետևյալը նշեց.
«Ճիշտ են ասում`Տիգրան Ժամկոչյանին էլ պետք է տան, Տիգրան Ասատրյանին էլ,էսօր Արկադի Դումիկյան ունենք, շատ լավ տղերք ունենք, քր միլիոնավոր, միլիարդավոր երգեր են երգում ու ծափեր են բերում, էս ազգին ճանաչում են բերում, բա էտի, լավ թող իրանք չտան, ուրիշը տա, մենք էլ տենց մոռանանք: Ինչի Տիգրան Ժամկոչյանն էս ազգի զավակը չի՞: Իմ յութուբյան դիտումները 120-130 միլիոն են, բա ով պետքա գնահատի, թող չգնահատեն, թող օտարը գնահատի, էդի չի մեր համար մեր ընտանիքի համար չափանիշ,մեր համար մեր ժողովրդի սերն ու ծափերն են, ինչի համար շատ շնորհակալ եմ, բայց եթե գնահատելու տարբերակ կա, պետքա բոլորին ճիշտ նայեն: Պետքա կոչումները տան, խրախուսեն, որ էս մարդիկ ճախրեն: Չեմ ընդունում, պետքա գնահատեն, նեղված եմ, նեղվում եմ»: