MediaHubTV-ի«Իմունիտետ» հաղորդաշարի հյուրն էր Ստեփան Ղամբարյանը։
StarNews-ը հետևեց եթերին։
Խոսելով անձնականի մասին` դերասանը կրկին անգամ նշեց, որ առայժմ տվյալ մտքին է`լինել միայնակ, ինքը մտափոխություն չունի։
«Կանայք ունեն չլսելու հատկություն, որ խոսում ես, ինքը չի լսում, և դա կարող է հիասթափեցնել»։
Ինչպիսի՞ հայրիկ է Ստեփան Ղամբարյանը և ինչպիսին են աղջիկների հետ փոխհարաբերությունները.
«Խիստ չեմ, բացարձակ, ընկերություն եմ անում։ Հասունացման պրոցեսների մեջ են, դեռ ժամանակ կունենանք… Աղջիկներիս մեջ էլ եմ նկատել գիծը, որ չեն լսում։ Հայրիկի դերում ուրիշ անկյունից ես նայում, իրանցով էլ ես ճանաչում այս կյանքը։ Մեր հարաբերությունները շատ լավ են»։
Հաղորդման հարցին, թե ինչպես է հաղթահարում կորուստները, Ստեփանը պտասխանեց.
«Կուրուստները չեմ էլ հաղթահարում, համակերպվում եմ կորուստներիս հետ, ուրիշ ինչ ա մնում… Կորուստներ բոլորս էլ ունենք։ Մեր գլխին ջարդվեց այս ափսուրդն ու ընկանք ուրիշ իրականության մեջ: Բոլորս դարձանք ազգովի սգակիր»։