Սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանի ընտանիքը ևս բավականին սիրված է: Հարսանիքից հետո Գուրգենի կինը` Իննան հազարավոր հետևորդներ ունեցավ:
Երգչի կինն իր մայրիկի, տատիկի և դստեր հետ յուրահատուկ ֆոտոշարք է իրականացրել, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Նշենք, որ հարսանիքից հետո Իննայի մայրը ևս չափազանց սիրվել էր:
Բանն այն է, որ երգչի զոքանչը երիտասարդ տեսք ունի:
Հավելենք, որ Իննան խոստովանել է, որ շատերին թվում է, թե Անին իր խորթ մայրն է:
Հիշեցնենք նաեւ, որ Իննայի ծնողները շատ ջերմ հարաբերություններ ունեն Գուրգենի հետ: Նրանք հաճախ են միասին վայելում իրենց հանգիստը:
Գուրգենի ծննդյան օրն Անին այդ առիթով լուսանկար էր հրապարակել, որում նշել էր, որ Գուրգենն աշխարհի ամենալավ փեսան է: