StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասան Սոս Ջանիբեկյանը ինստագրամյան իր էջի story բաժնում նոր հոլովակ էր հրապարակել և ցույց տվել, թե եղանակային ինչ պայմանների պարագայում է դուրս եկել զբոսանքի։
Եղանակային պայմաններից էր «բողոքել» նաև Արամ MP3-ն և հետևորդների հետ կիսվել էր թեմատիկ զվարճալի կատարմամբ։
Դերասանուհի Էմմա Շաբոյանն էլ ջերմ հոլովակ էր հրապարակել որդու հետ համատեղ։
Իսկ, ահա, դերասանուհի Եվա Զոհրաբյանը հերթական անգամ ցույց էր տվել, թե ինչպես են ժամանակն անցկացրել ինքը և դերասանուհի Տիրուկ Հակոբյանի դուստրը՝ Դանիելլան։
Դերասանուհի Մերի Մակարյանն էլ վերհիշել էր տարիներ առաջ հարցազրույցներից մեկում իր արտահայտած մտքերը ընտանիքի դերի ու կարևորության մասին։
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը խոստովանել է, որ իր ընկերոջը թողել է հոլիվուդյան դերասան Քրիստիան Բեյլի համար։ Այս մասին նա խոսել է «Օսկար»-ի YouTube ալիքում, հայտնում էր People-ը։