Մանե Գրիգորյանի «Հենց այնպես» հաղորդման ընթացքում երգչուհի Հասմիկ Կարապետյանը պատմել էր մի զավեշտալի դեպք, որն իր հետ տեղի է ունեցել տարիներ առաջ։
Երգչուհու խոսքով՝ իրենք մի խումբ արտիստներով այցելել են Արենի գյուղ, ու ինքը զուգարանից հետ վերադառնալիս բացահայտել է, որ հեռախոսն իր մոտ չէ, այն ընկել է զուգարանի մեջ։
Առաջին մարդը, ում Հասմիկը խուճապահար պատմել է այդ մասին, եղել է Ավետ Բարսեղյանը։ Ու որ ավելի ծիծաղելի է, պարզվում է՝ Հասմիկը միակ մարդը չէ, ով դարձել է այդ զուգարանի «զոհը»։