Նստել էի պատի մոտ ու լաց էի լինում.13-ամյա Մանեն պատմում է պшտերազմի, Արցախից բերված թանկ քարի մասին

  • Nov 23, 2024

Մի քանի օր է, ինչ համացանցում լայն տարածում է գտել արցախցի 13-ամյա աղջնակի՝ Մանե Բալայանի հարցազրույցը, որտեղ նա խոսում է Արցախի տունը թողնելու, պատերազմի ու իր հետ բերած «թանկ» քարի մասին։ StarNews-ը ներկայացնում է մի հատված զրույցից.

«Մեր այգուց մի հատ քար վերցրի, որ մինչև հիմա իմ հետա, որ Արցախը կարոտում եմ այդ քարը վերցնում եմ, նայում եմ իրեն ու պատկերացնում եմ, հիշում եմ սաղ կյանքս։ Սաղ կյանքս աչքերիս դիմացով անցնումա, ամեն գիշեր ասում եմ՝ մի օր կգա կտանեմ կդնեմ տեղը, մինչև հիմա հիշում եմ՝ որտեղից եմ վերցրել։ Որ վերցնում էի, պապիկս ասում էր՝ մի վերցրու, դա քեզ տանջելուա։ Մեր դադպասների վրա գրեցի պապիկիս անունը։ Ասում էի՝ երբ վերադառանանք գյուղ, երբ մենք լինենք, կա՛մ մեր երեխաները, թոռները, իմանան՝ որն է եղել մեր տունը։ Հիմա պատկերացնում եմ՝ մեր տունը թափած, փոշոտ, այդ փողոցները դատարկ։ Սաղ դռները պապին բաց է թողել, նույնիսկ բանալիները իր հետ չի վերցրել։ Ասեց՝ որ գանք լինեն իրենց տեղում։ Միշտ կախված էր պապայիս ու պապայիս աշխատանքային պատից։ Տունը վերանորոգել էինք, մեր այգին սիրուն սարքել էինք։ Այդ քարի մեջ ես ամեն ինչ գտնում էի, պատերազմի ժամանակ, երբ դմփդմփում էր, ես նստել էի պատի մոտ ու լացում էի, ես այդ ժամանակ արդեն զգում էի, որ այդ պատերին հրաժեշտ եմ տալու։ Մտքովս չի էլ ուզում անցնի, որ մենք Դեդո-Բաբոյին նայելու ենք, ինչպես տեղի բնակիչները Արարատին։ Հա՛մ Արարատից եմ ներողություն խնդրում, հա՛մ Արցախի լեռներից եմ ներողություն խնդրում։ Արցախը մեր ծննդավայրն է, բայց Հայաստանը մեր հայրենիքն է։ Եթե կորցրինք մեր ծննդավայրը, գոնե մեր հայրենիքը պետք է պահենք։ Ամենաշատը կարոտում եմ իմ տունը»,- պատմել էր Մանեն։

Մեկնաբանություն

Որոնում