Երգիչ, Հանդիսավար Սամվել Գրիգորյանը երեկ նշում էր ծննդյան 55 -ամյակը։ Հաղորդավարն օրն անցկացրել է ընտանիքի անդամների և ընկերների հետ՝ Երևանյան ռեստորաններից մեկում։
Իր ինստագրամյան էջում Խնջույքից կադրերով կիսվել է Սամվելի հարսը՝ Օլյան։Նա տեսանյութերից մեկին կից գրել էր.
«Աշխարհի ամենալավ սկեսրայրի ծննդյան օրն էր, ես Ձեզ շատ եմ սիրում»,-հոլովակ հրապարակելով գրել էր նա։
Սամվել Գրիգորյանի որդին և կինը նաև պարել ու քեֆ են արել խնջույքի ժամանակ։ Տեսանյութում երևում էր, թե Օլյան ինչքան ուրախ է պարում Սամվելի ծննդյան տոնին։ Երեկոյին ներկա են եղել նաև շատ հայ հայտնիներ, ուրախացել են, պարել ու երգել։
StarNews-ը շնորհավորում է և Ձեզ ներկայացնում բացառիկ կադրեր` շքեղ խնջույքից։