Հոկտեմբերի 14-ին հայտնել ենք, որ ծնվել է շոումեն, հանդիսավար Արամ Մելիքյանի 4-րդ երեխան։ Արամն ու կինը՝ Լիլիթը որդուն տվել են Տիգրան անունը։
Գաղտնիք չէ, որ Մելիքյանների ընտանիքը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում:
Հերթական հրապարակման մեջ նրանք ցույց են տվել`որքան նման է նորածին փոքրիկն իր մայրիկին:
«Գտեք գոնե 1 տարբերություն»,- գրել են մայրիկի և որդու լուսանկարի ներքո:
Նշենք, որ փոքրիկի ծննդյան առաջին րոպեներից Մելիքյաները ցույց են տվել նրա դեմքն ու կիսվել անմոռանալի ակնթարթներով: