Արդեն տեղեկացրել ենք, որ օրերս երևանյան թանկարժեք ռեստորանային համալիրներից մեկում տեղի է ունեցել հերթական շքեղ հայկական հարսանիքը:Ամուսնացել են Աստղիկ ԲԿ-ի տնօրենի որդին և ՍԱՍ-ի Արտակի բարեկամուհին:
Հարսանիքի քավորի և քավորկնոջ պարտականությունները կատարել են նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի որդին և հարսը, իսկ ինքը՝ Ալեքսանյանը, կնոջ և դստեր հետ միասին ներկա է գտնվել հարսանեկան արարողությանը՝ որպես քավորական ընտանիք։
Տեսանյութերիղ երևում է, որ Ալեքսանյանի հարսը հղի է և ամիսներ անց կմայրանա:
Ավելի վաղ ներկայացրել էինք տեսանյութ, որտեղ երևում էր, որքան շռայլ է գտնվում հարսին տանից դուրս հանելուց քավորը, և որքան շռայլ է գտնվում քավորկինը`«վճարելով» դոլարներ հարսի «գողացված» կոշիկի համար:
Նշենք,որ երեկոյի ընթացքում իրենց կատարումներով հանդես են եկել շոուբիզնեսի մի շարք երգիչ-երգչուհիներ, այդ թվում՝ Ռազմիկ Ամյանը, Արկադի Դումիկյանը, Արսեն Շախունցը, Տաթև Ասատրյանը, հատուկ հյուրերի թվում է եղել Սոսո Պավլիաշվիլին։ Հարսանեկան զգեստի արարողության ժամանակ երգել է Արփին, դե, իսկ հոր և դստեր հուզիչ պարի ժամանակ երգով է ներկայացել Գոռ Եփրեմյանը, ով, ի դեպ, հենց այս հարսանիքին ելույթ ունենալու նպատակով է ԱՄՆ-ից ժամանել Հայաստան։