Ի՞նչ տեսք ունեին տարիներ առաջ Շուշաննա Թովմասյանն ու եղբայրը. բացառիկ ու հուզիչ կադրեր

  • Nov 18, 2024

Համացանցը մի քանի օր շարունակ է, ինչ քննարկում է դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբոր՝ Արման Թովմասյանի դաժան սպանությունը։ Շուշաննան ևս բավականին շուտ կոտրեց լռությունը ինստագրամյան իր էջում եղբոր հետ համատեղ մանկության տարիներից լուսանկար հրապարակելով ու կից գրառում կատարելով։

Այս տարիների ընթացքում դերասանուհին, կարելի է ասել, ընտանեկան հրապարակումներով աչքի չէր ընկնում, սակայն StarNews-ին հաջողվել է արխիվային լուսանկար ձեռք բերել, որտեղ Շուշաննան ու եղբայրն են՝ տարիներ առաջ։

Հիշեցնենք, որ դերասանուհին ընդամենը ամիսներ առաջ էր հանդես եկել նոր հարցազրույցով, որի ընթացքում խոսել էր նաև եղբոր մասին՝ նշելով.

«Ես սրա հետ անհաշտ ինչ-որ բան ունեմ. ես քուրիկն եմ, ինքը  ապերիկնա, ինքը չի կարա պապայի ֆակտոր, շատ իմ մոտ կտրուկ դրած էր, ես երբեք եղբորից այդ էներգիան չեմ պատկերացրել, որ պիտի ստանամ և չեմ ստացել։ Մենք տարբեր աշխարհներից ենք, դրա համար ընդհանուր շատ թեմաներ չենք ունենում։ Պապայի մահից հետո, երբ մաման բացատրում էր, որ դու պետք է լինես տան տղամարդը, ես չեմ ընկալել, որ Արմանը պիտի լինի տան տղամարդը, Արմանը իմ եղբայրն ա։ Ընդհանուր թեմա չունենալու արդյունքում, պարզ է, որ մենք շատ մտերիմ լինել չենք կարող։ Շատ դժվար է հիմա սա բացատրելը։ Նույն մամայից ծնված, բայց տարբեր մտածելակերպեր ունեցող մարդիկ ենք և երբեմն բախումներ են լինում, որը նորմալ է այս պարագայում, երբ մենք տարբեր ենք մտածում։ Այստեղ ուղղակի մնում է ընկալել, որ ինքը այսպիսինն է, դու՝ այնպիսին»,- ասել էր Շուշաննան։

Մեկնաբանություն

Որոնում