Ձեր գովազդն այստեղ

Ասեց`հագնվի, գնում ենք… Աննա Խաչատրյանը`ամուսնու հետ հանդիպման ու երեխաներ ունենալու մասին

  • Jan 31, 2025

«HerMine Dialog»-ի հյուրն էր Աննա Խաչատրյան և Արման Փահլևանյանը զույգը։

StarNews-ը հետևեց հաղորդմանը։

Նոր զույգ, նոր սիրահարվածություն… Նշենք, որ Աննա Խաչատրյանը հրապարակում էր արել իրենց միասին լինելու մասին։

Աննան միասին լինելու թեմայի մասին խոսելով` ասաց.

«Ես տենց էլ չիմացա, ոնց սկսվեց ու որ պահից։ Վաղուց իրար ճանաչում ենք: Մոտավորապես 2019 թվականից անձամբ ծանոթացել եմ իր հետ, բայց այդ ծանոթություն չեմ հիշում։ Ես աշխատանքին էի։ Ակումբի դուռը բացվեց, Արմանը խրոխտ քայլելով եկավ վրաս՝ «հագնվի`գնում ենք», գնացինք չայ խմելու։ Չայ խմելու պահից սկսած բոլորն իմացան, որովհետև ես նկարել սթորի էի դրել»։

Արման Փահլևանյանը հիշեց.

«Ես պետք է առաջինը համոզված լինեի`ուզում եմ, թե՞ ոչ։ Առաջին հերթին նեղացնելու միտում չունեի, երկրորդը չէի ուզենա, որ իմ կողմից մի բան սխալ լիներ, նա նեղվեր, նեղանար։ Օֆիցիալ ոչինչ չկա, զագսը պրոբլեմա, եկեղեցին՝ պարտավորություն»։

Աննան պատմեց իրենց առաջին ընթրիքի մասին.

«Աշխատանքից եկա, տեսա համով բաներա սարքել իմ համար ու գիշերը 12-ի կողմերը նստեցի լավ կերա։ Շատ սիրում ա խոհանոց, շատ համով ձեռք ունի»:

«Ես երկար ժամանակ մենակ ապրած մարդ եմ։ Ապրում եմ Մոսկվայում։ Իմ համար այդ ամեն ինչը՝ կենցաղը սովորական է։ Երբ կողքդ մարդ ա լինում,որ քեզ լավա, սիրում ես էդ մարդուն, տունը էտա, երբ ամեն ինչ կոմֆորտա։ Մեր 80%-ը իրար նմանա։ Ինքն իմ աղջիկ տեսակնա»,- հավելեց Արմանը։

Աննա Խաչատրյանը միշտ սպասել է ամբողջական ընտանիք ունենալուն և քանի որ զույգն այնքան էլ երիտասարդ չէ, հաղորդման հեղինակին հետաքրքրեց` կա՞ն արդյոք երեխաներ ունենալու մասին մտքեր.

«Չենք մտածում այդ մասին, չենք կենտրոնանում երևույթի վրա։ Մենք իրար ենք վայելում,բայց իհարկե ուզում եմ»։

Այս մասին խոսեց նաև Արմանը.

«Երեխան կլինի`կլինի,չի լինի` ոչ մի ձևի ոչ մեկիս չեմ տանջի, որ երեխա ունենա։Կստացվի՞` Աստծո հաջողությամբ բարով լույս աշխարհ գա։ Ինձ իրա հետ կապող միակ բանը ցանկությունը պետք է լինի, ինձ ոչ մի բան չի կարա կապի էն մարդու հետ ու սիրում եմ կամ ուզում եմ ապրեմ»։

Մեկնաբանություն

Որոնում