Երեկ երգչուհի Սիլվա Հակոբյանի մայրիկի ծննդյան օրն էր:Բոլորը գիտեն, թե որքան կապված է երգչուհին իր ծնողների հետ: Սիլվան մայրիկի հետ համատեղ լուսանկար էր հրապարակել և շնորհավորել ծննդյան տարեդարձը:
Նշենք, որ երգչուհի Սիլվա Հակոբյանն այն հայտնիներից է, ով մեծ սեր է վայելում հանրության շրջանում: Նրան սիրում են և հետևում նրա գործունեությանը:
Նրա ցանկացած հրապարակում հետաքրքրություն է առաջացնում հետևորդների շրջանում:
Այս անգամ Սիլվան կրտսեր դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ փոքրիկը մայրիկի հետ հավասար երգում է:
Դե իսկ երեկ արդեն Սիլվան ավագ դստեր կատարումն էր հրապարակել, որտեղ Միլան կատարում էր Արամ Ասատրյանի երգերը:
Նշենք, որ օրեր առաջ Սիլվան վերադառնում էր Մոսկվայից, իսկ նրա ավագ դուստրը`Միլան, գնացել էր մայրիկին դիմավորելու: Դե իսկ փոքր դուստրը`Սառան, մայրիկին դիմավորեց տանը: Ի դեպ`նա անակնկալ կերպով իր առաջին քայլերն արեց և գրկեց մայրիկին:
Նշենք, որ երգչուհի Սիլվա Հակոբյանը տարիներ շարունակ հանրության ուշադրության կենտրոնում է եղել իր աշխատանքային գործունեության հետ կապված և մշտապես փակ է պահել իր անձնական կյանքը՝ պարբերաբար նշելով, որ չի սիրում խոսել այդ թեմայով։