StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Քրիստինա Եղոյանը օրերս նշել է դուստրերի՝ Լեայի և Լյուսիի ծննդյան տարեդարձերը և այդ կադրերով կիսվել ինստագրամյան իր էջում։
Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ ցույց է տվել, որ սկեսուրի հետ համերգ է գնացել՝ ունկնդրելու Շառլ Ազնավուրի երգերը։
Դերասանուհի Մարիամ Ադամյանն էլ ջերմ հոլովակ էր հրապարակել ամուսնու՝ Միկա Ղափլանյանի և դստեր՝ Մանեի մասնակցությամբ։
Երգչուհի Մաշ Իսրայելյանն էլ ընտանեկան ամանորյա ֆոտոշարք էր ներկայացրել հետևորդներին։
Պոնչը հոլովակ էր հրապարակել և ցույց տվել, թե ինչպես են ինքը և Տոման անակնկալ մատուցում Ավետ Բարսեղյանին, Լուիզա Ներսիսյանին և Արամ MP3-ին։
Չինացի դերասան Ջեքի Չանը դեկտեմբերի 25-ին շտապ հոսպիտալացվել է Շանհայի Լին Շան հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Հայտնի է, որ Բալկաններում նկարահանումների ժամանակ դերասանը գլխուղեղի ծանր տրավմատիկ վնասվածք է ստացել ու բարդ վիրահատության ենթարկվել։ Նա հենաշարժողական խնդիրներ ուներ։