Դերասանուհի Լիա Զախարյանն իր ինստագրամյան էջում մահացած տատիկի հետ լուսանկար է տարածել`կից հուզիչ գրառում անելով.
«Ամեն տարի այս օրը անգամ լռություննա խեղդում»,- նշել է Լիան:
Նշենք, որ ավելի վաղ Լիան անկեղծացել էր այս թեմայով.
«Ավտովթարը շոկային էր։ Վեդիի ճանապարհին հոգեպես և մտովի ես 10 տարով մեծացա, որովհետև դու գիտակցում ես, որ մենակ ես ու քեզանից ա կախված շատ բան։Դու նույնիսկ իրավունք ու ժամանակ չունես լաց լինելու, որ ծնող ես կորցրել։ Ես հայտնվեցի մի իրավիճակում, երբ արդեն մահացավ տատիս, մահամերձ էր փոքր քույրս և հոգեկան ապրումների մեջ մորաքույրս՝ վարորդը։
Ու դու միակ մարդն ես, ով պետքա փրկի փոքրիկ բալիկին, պետքա ուշքի բերի մորաքրոջը ու ով պետքա կյանքի ու մահվան կռիվ տա տատիկի համար։Դրան գումարած՝ իմ մամային պետք է ասեմ, որ քո մաման մահացել ա, հետո քեռիիս, որ իր մաման մահացելա ու քո աղջիկը մահամերձ ա։ Այսինքն՝ ես ինձ կյանքում ավելի պատասխանատու չեմ զգացել։
Ու հետո ես մի բան հասկացա՝ եթե ես էդ կորստից հետո շարունակում եմ ապրել, էլ ոչ մի բան ինձ չի կարա կոտրի, ոչ մի բանից էլ չեմ վախենում, որովհետև ամենադաժան ու անսպասելի ցավերը տեսել եմ, ապրել եմ ու անցել եմ դրա միջով»: