Ինչպես StarNews-ը արդեն տեղեկացրել է` այս տարի «Մանկական Եվրատեսիլ 2024»-ին Հայաստանը կներկայացնի Լեո Մկրտչյանը՝ Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի ավագ որդին։ Աստղային ընտանիքում ծնված Լեոն շատ փոքր տարիքից աչքի է ընկել իր էներգետիկայով ու արվեստի նկատմամբ մեծ սիրով։
Արդեն վաղը՝ նոյեմբերի 16-ին, ժամը 21:00-ին, տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը:
Ժամեր առաջ Հռիփսիմե Հակոբյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է անչափ հուզիչ հոլովակ, որտեղ և´Մարտինը, և´ Հռիփսիմեն լաց են լինում՝ որդու գլխավոր փորձը լսելիս։
«Գլխավոր փորձն է։ Մեր հուզմունքն անսահման է»,- Հոլովակին կից գրել էր երգչուհին։
Դե, իսկ StarNews-ը հաջողություն է մաղթում Լեոյին և մեր պատվիրակությանը։