Ինչպես է Միհրանի ու Արփիի որդին լաց լինում`հրաժեշտ տալով ծնողներին

  • Jan 27, 2024

StarNews-ը հայտնել էր, որ դերասանուհի Արփի Գաբրիելյանն և երգիչ Միհրան Ծառուկյանը վերջին օրերին գտնվում էին Եգիպտոսում: Աստղային ընտանիքին աշխատանքն էր այստեղ բերել: Նրանք պարբերաբար լուսանկարներ էին հրապարակում այստեղից: Նշենք, որ զույգի հետ էր նաև իրենց որդին` 3-ամյա Ռոբերտը:

Ընտանիքն այսօր վերադարձել է հայրենիք, իսկ վերադարձից ընդամենը ժամեր անց կրկին պատրաստվում է թռիչքի`այս անգամ առանց որդու:

Միհրանը հուզիչ տեսանյութ է տարածել, որտեղ Ռոբերտը լաց է լինում ծնողներից բաժանվելիս:

Նշենք, որ ավելի վաղ հետևորդները հետաքրքրվել էին, թե արդյո՞ք զույգը չի ցանկանում 2րդ երեխա`դուստր ունենալ:

«Շատ ենք ուզում»,- պատասխանել էր նա՝ հրապարակելով Միհրանի և զույգի որդու՝ Ռոբերտի հետ լուսանկար:

 

 

 

 

 

 

 

Նշենք նաև, որ զույգն ամուսնացել է 2019 թվականի դեկտեմբերին, իսկ նրանց որդին լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին:

Հավելենք, որ վերջերս ԱՄՆ-ից վերադարձավ Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան աստղային ընտանիքը: Նախքան այս խոսակցություններ կային, որ զույգն արտագաղթել է, սակայն նրանք հանդես եկան հերքումով`նշելով, որ ԱՄՆ մեկնելը կրում է ժամանակավոր բնույթ և իրենք չեն արտագաղթել:

Մեկնաբանություն

Որոնում