«Ամուսնու ընտանիքի հետ պաշտոնական է շփվում». Արուս Տիգրանյանին հետևորդները նյարդայնացրել են

  • Feb 29, 2024

Լրագրող Արուս Տիգրանյանը բավական ակտիվ է ինստագրամյան իր էջում և պարբերաբար հրապարակումներ է անում և խոսում ամենատարբեր թեմաներով՝ գործնականից մինչև անձնական որոշ հարցեր։

Արուս Տիգրանյանն ինստագրամյան իր էջում պարբերաբար հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպում։ Հերթական հարցուպատասխանի ժամանակ մի շարք հարցեր են ուղղվել լրագրողին՝ կապված ամուսնու ընտանիքի հետ պաշտոնական շփման, կոպիտ անձնավորություն լինելու հետ:

Այս ամենը կարծես զայրացրել է Արուսին: Նա նշել է, որ ինստագրամում դեռ չկա պատուհան, որտեղ յուրաքանչյուրը հայտնի իր կարծիքը լրագրողի ընտանիքի ներքին խոհանոցի մասին: Արուսը նշել է,որ պատուհանը դրված է զուտ հետաքրքրող հարցերի համար:

Նշենք, որ ավելի վաղ էլ լրագրողին հետևորդներից մեկը հարցրել էր, թե արդյո՞ք լրագրողը բաժանված է, ինչին ի պատասխան՝ վերջինս հրապարակել էր ամուսնու հետ համատեղ լուսանկար, որին կից գրել էր.
«Դեռ ձգում ենք»։

Մեկնաբանություն

Որոնում