Նախորդ տարեվերջին համացանցի ամենացավալի լուրերից մեկը սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի անժամանակ մահն էր: Մարդիկ արտասվում էին և չէին հավատում իրականությանը:
Երգչի մահվան անժամանակ լուրը Հայաստան բերեց նաև նրա որդուն` 18-ամյա Ալենին, ում շատերը առաջին անգամ էին տեսնում:
Ալենը Արայի և նրա առաջին կնոջ`Մերսեդեսի որդին է: Մերսեդեսը այսօր հրապարակել է որդու մկրտությունից մի քանի կադրեր, որը տեղի է ունեցել օրերս`ԱՄՆ-ում:
Հերթական անգամ`որդու լուսանկարներին Մերսեդեսը կցել է նրա հայրիկի հիթային երգերից մեկը:
Նշենք նաև, որ Մերսեդեսը վերջերս հրապարակել էր որդու ավարտական երեկոյից կադրեր: