Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո: Մրցույթը կբացի Շվեդիան եւ կեզրափակի Ավստրիան՝ 26-րդ համարի ներքո:
Մայիսի 11-ին կայանալիք մեծ համերգի ժամանակ հաղթանակի համար կպայքարեն Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսենբուրգը, Նիդերլանդները, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան, Իռլանդիան, Լատվիան, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Իտալիան, Սերբիան, Ֆինլանդիան, Պորտուգալիան, Հայաստանը, Կիպրոսը, Շվեյցարիան, Սլովենիան, Խորվաթիան, Վրաստանը, Ֆրանսիան եւ Ավստրիան: