Ձեր գովազդն այստեղ

Ինչպես է Արտաշ Ասատրյանը դստեր հետ պարում Արամ Ասատրյանին նվիրված համերգային երեկոյին

  • Mar 04, 2024

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արամ Ասատրյանի ծննդյան 70-ամյակին  նվիրված համերգային երեկոն: Ասատրյանները կազմակերպել էին գուսանին նվիրված մեծ համերգային երեկո, որին մասնակցելու համար հրավիրել էին մի շարք երգիչ-երգչուհիների:

Բնականաբար այստեղ էր Ասատրյանի դուստրը`Սյուզին:

Ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ Արտաշ Ասատրյանն ու դուստրը պարում են, երբ երգում է Ռազմիկ Ամյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամի որդիներից Տիգրանը չէր եկել մասնակցելու համերգային երեկոյին: Նրա ընտանիքից կրտսեր որդին`Արմանն էր եկել: Դե իսկ արդեն երեկ հայտնի դարձավ, որ անգամ հյուրի կարգավիճակում ներկա չէր Արամի դուստրը`Զվարթ Ասատրյանը:

Հատկանշականն այն է, որ դեռ 2 ամիս առաջ Զվարթի երեխաներն ու Արտաշի փոքր երեխաները հանդես եկան տեսաուղերձով, որով հրավիրում էին իրենց պապիկին նվիրված համերգին`նշելով, որ իրենք ևս ելույթ են ունենալու: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն`որոշված էր, որ ելույթ էր ունենալու նաև Զվարթը, սակայն…
Հերթական սկանդալի արդյունքում երեկ Զվարթն իր երեխաների հետ ոչ միայն բեմում չէր, այլ նաև հայրիկին նվիրված համերգի հանդիսատեսի շարքերում չէր:

Ավելին`Ասատրյանի դուստրը հայրիկի գերեզմանին գերադասել էր այցելել երեկոյան այն ժամին, երբ նույն պահին Մարզահամերգային համալիրում տեղի էր ունենում հայրիկին նվիրված համերգը:

Մեկնաբանություն

Որոնում