Սիրում եմ քեզ, մամա. Լիլուի անկեղծ խոստովանությունը`ուղղված սկեսուրին

  • Jul 06, 2024

ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Լիլուի ծննդյան օրն է: Այդ առիթով նրան կեսգիշերին շնորհավորելու են եկել հարազատները, սկեսուրը` տորթով, ինչպես նաև այստեղ  էր մեծ արջուկը: Երգչուհուն ինստագրամյան հարթակում շնորհավորում էին մտերիմներն ու ջերմ մաղթանքներ հղում նրան:

Լիլուն ինքը մի քանի կադր է հրապարակել ու այդպիսով իր սերն արտահայտել`ուղղված սկեսուրին.
«Սիրում եմ քեզ,մամա»,- գրել է Լիլուն:

Նշենք, որ նախորդ  ամսվա կեսերին հայտնել ենք, որ ծնվել է երգչուհի Լիլուի երրորդ փոքրիկը` Էվան: Այս մասին երգչուհու ամուսինը հրապարակում էր արել իր ինստագրամյան էջում`գրելով հետևյալը.

«Բարով ծնվեցիր,մեր աղջիկ, Էվա:»:

Նշենք, որ Լիլուն ունի 1 որդի և 1 դուստր:

Երեխայի ծնվելուց ժամեր անց Լիլուն արդեն իսկ հրապարակել էր ստացած նվերներն ու ծաղիկները:

Լիլուի սկեսուրը ոսկյա թևնոց էր նվիրել,  ամուսնու քույրը`ևս ոսկյա զարդ:

Հավելենք, որ երգչուհու ամուսինն ավելի վաղ շնորհակալություն էր հայտնել կնոջը`կրկին իրեն փոքրիկ պարգևելու համար:

Մեկնաբանություն

Որոնում