Սիրված դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին`Անահիտ Ադամյանը բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում:Մեկ տարի առաջ հայտնի դարձավ նաև, որ Անահիտի կյանքում սիրելի կա: Նա հրապարակել էր լուսանկար, որով ակնարկել էր, որ սիրելի ունի: Սակայն երգչուհին տևական ժամանակ չէր հրապարակումսիրելիի ամբողջական դեմքը և պարզ չէր, թե ով է երգչուհու ընտրյալը:
Անահիտը վերջին շրջանում առավել հաճախ է հրապարակումներ անում սիրելիի մասնակցությամբ լուսանկարներ։
Այս անգամ նա հարցուպատասխան է կազմակերպել ինստագրամյան հարթակում, որտեղ նրան հարցրել են, թե իր շնիկը ով է նվիրել: Անահիտը խոստովանել է, որ սիրելիի Վալենտինի օրվա նվերն է:
Հավելենք, որ Անահիտը Աշոտ Ղազարյանի ավագ թոռնուհին է, սիրված հումորիստի դստեր` Մարգարիտայի աղջիկն է:
Անահիտը 20 տարեկան է, ծնվել է Սոչիում, մանկուց երգել է, երգ-երաժշտության դասերի է հաճախել Ռուսաստանում և Հայաստանում, 2013-ից սկսել է ելույթ ունենալ մեծ բեմերում, մասնակցել Ռուսաստանի «Голос. Дети», մանկական «Եվրատեսիլ» և «Նոր ալիք» մրցույթներին։ Նրա եղբայրը՝ Բորիսըմ երաժշտական կրթություն չունի, փոխարենը քրոջ օրինակով սկսել է երգել։ Նրան հաճախ են միասին երգում: