«Զավզակներ» հաղորդաշարի հյուրն էր դարձել դերասանուհի Իրինա Այվազյանը, ով խոսել էր մի քանի թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
«Գլոբալ առումով չեմ կարա ասեմ, որ երջանիկ եմ, ինձ թվում ա ինչ-որ պահերի եմ երջանիկ, իմ կարծիքով չի կարա մարդը միշտ երջանիկ լինի։ Ես իմ տեսակով նենց չի ուրախ մարդ եմ, իրականում շատ դեպրեսիվ մարդ եմ, միշտ դեպրեսիայի մեջ եմ, կարող ա հիմա ուղղակի նկատելի ա»։
Խոսելով իր անձնական կյանքի նկատմամբ հանրային հետաքրքրության մասին՝ դերասանուհին նշել էր․
«Բնականաբար ես եմ առիթ տվել, որ էտ տենց ա, բայց դա եղել է իմ սխալներից, որ հիմա երբեք չեմ կրկնի այդ նույն սխալը, որովհետև դա միշտ խանգարել է ու մինչև այսօր խանգարում է։ Մարդիկ ամուսնանում են, մեզ են քննարկում։ Էտ ամեն ինչը շատ է խանգարում, բայց ոչ մեկին չեմ մեղադրում, որովհետև իրականում ես եմ այդ հոսքի ալիքը բարձրացրել։ Պապաս Գևորգի մասին չգիտեր, բնականաբար, այդ հարցազրույցներից հետո, անհնար է չիմանալ ու չլսեր, բայց մինչև այսօր ոչ մի բառ չենք խոսել այդ թեմայով»։