Այս պահին մարդիկ, երկրպագուները, հարազատներն ու կոլեգաները եկել են իրենց վերջին հրաժեշտը տալու ՀՀ վաստակավոր արտիստուհի, սիրված դերասանուհի Լալա Մնացականյանին:
Այստեղ էր նաև դերասանուհի Ջուլիետա Բաբայանը:
«Շատ դժվար է խոսել Լալայի մասին, որովհետեւ շատ անսպասելի էր, եւ ես չեմ հավատում, որ ինքը չկա, որովհետեւ իրեն այս դերը չի սազում: Լավագույններին շուտ են տանում, հրաշալի մայր, լավ դերասանուհի, լավ մարդ, ամեն ինչ ուներ լավ ապրելու համար, բայց դաժան կյանքը տեսնում եք ՝ ինչ է անում: 2 ամիս առաջ էինք հանդիպել մի ծրագրի շրջանակում, շփվել էինք, նորմալ էր: Ոչ մի ոչ մի անհանգստություն չուներ, կարծում եմ սրտի կանգ է եղել, թե չէ շատ լավ էր առողջ էր:
Նա որպես դերասանուհու 2 պլանով էլ խաղում էր, նա մայր էր խաղում շատ հաջող, դերասանուհին պետք է բոլոր դերերում իրեն գերազանցի, ափսոսում եմ: Նրան հիշելու եմ որպես պայծառ, լավ, ինչպիսին ինքը կար, ցավակցում եմ թատերական աշխարհին, որ մեր ընկերուհին աժամանակ գնաց»,- ասաց դերասանուհին: