StarNews-ը մարտի 30-ին հայտնել էր, որ հայկական երգարվեստի ամենասիրված երգիչներից մեկը`Սևակ Ամրոյանն ու իր կինը`Քրիստինան, ծնողներ են դարձել:
Սևակը հրապարակում էր արել իր փոքրիկի մասնակցությամբ`գրելով հետևյալը.
«Ու փոխեց ամեն ինչ»:
Այս ընթացքում ընտանիքը փոքրիկի մասնակցությամբ հրապարակումներ է անում, սակայն ամեն անգամ թաքցնում է նրա դեմքը: Այս անգամ ևս բացառություն չէ:
Սևակը եկեղեցու բակում արված հրապարակում է արել և այդպիսով հերթական անգամ խուսափել փոքրիկի դեմքը ցույց տալուց: