StarNews-ը օրեր առաջ հայտնել է, որ շքեղ ամուսնության առաջարկ է տեղի ունեցել, որը ուղղված է երգչուհի Գայա Արզումանյանին:
Երգչուհին այս մասին հենց ինքն էր հայտնել իր ինստագրամյան էջում ու կիսվել մի քանի կադրերով:
Կադրերում երևում էր, որ Գայայի կողքին երիտասարդ տղամարդ է, ով անդադար համբուրում և գրկում է երգչուհուն:
Արդեն երեկ երգչուհու սիրելին համատեղ ջերմ հրապարակում է արել`հերթական անգամ սեր խոստովանելով Գայային:
«Սիրում եմ քեզ մինչև լուսին ու հետ»,- հրապարակմանը կից գրել է Գայայի սիրելին:
Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել ենք երգչուհու սիրելիի լուսանկարները, որոնք նա հրապարակել է իր ինստագրամյան էջում: