Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ունի հետևորդների մեծ բանակ: Ժամանակ առ ժամանակ սկանդալային հրապարակումներով, շքեղ նվերներով ու ծաղիկներով ներկայացող Գոհարն այսօր հրապարակել է իր հարազատ քույրիկի`Նունիկի հետ համատեղ տեսանյութ, որտեղ երևում է, որ Նունիկը հղի է:
Պարզվում է`տարիներ առաջ ամսունալուծված աղջիկը տևական ժամանակ առաջ կրկին ամուսնացել է ազգությամբ հայ տղայի հետ և շուտով կծնվի նրանց երեխան:
Նունիկը գտնվում է հղիության վերջին եռամսյակում:
«Միայն ես կարող էի մեկ տարվա մեջ սիրահարվել, ամուսնանալ ու երեխա ունենալ»,- գրել է Նունիկը:
Լուրն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում: Նշենք, որ Նունիկը նախկին ամուսնուց ունի դուստր, ով 5 տարեկան է: