Անչափ ցավալի, ինչ ափսոս. հայ հայտնիների արձագանքը՝ Լալա Մնացականյանի մաhվանը. մանրամասներ

  • Jun 22, 2024

Բազմաթիվ հայ հայտնիներ սոցիալական ցանցի իրենց էջերում անդրադարձել էին դերասանուհի Լալա Մնացականյանի մահվանը՝ հայտնելով իրենց ցավն ու ափսոսանքը։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, հրապարակելով դերասանուհու լուսանկարը, նշել էր.

«Շատ մեծ ափսոսանք»։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած մեկ այլ հայտնի էլ՝ երգչուհի Լենա Ղազարյանը, գրել էր.

«Ցավում եմ»։

«Աստված հոգիդ լուսավորի, տիկին Լալա»,- գրել էր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը։

Պոնչը, հրապարակելով Լալա Մնացականյանի լուսանկարը, նշել էր.

«Անչափ ցավալի»։

«Ինչ ափսոս։ Կյանքից անժամանակ հեռացել է Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը»,- գրել էր մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը։

Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ գրել էր.

«Բարի ճանապարհ դեպի հավերժություն, մեր սիրելի Լալա»։

Անդրադարձ էր կատարել նաև դերասան Գոռ Համբարձումյանը՝ նշելով.

«Կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը»։

Մեկնաբանություն

Որոնում