Այս պահին մարդիկ, երկրպագուները, հարազատներն ու կոլեգաները եկել են իրենց վերջին հրաժեշտը տալու ՀՀ վաստակավոր արտիստուհի, սիրված դերասանուհի Լալա Մնացականյանին:
Այստեղ էր նաև դերասանուհի Հասմիկ Խոջյանը:
«Թե ինչպիսի դերասանուհի ենք կորցրել` ողջ ազգը գիտի, բայց քչերը գիտեն, թե ինչ դասախոս էր, իմ պարագայում մեր մտերմությունը շարունակվում էր մինչեւ հիմա, ինձ համար շատ դժվար է հիմա խոսել, ես կորցրել եմ մարդու, ով իմ կյանքի յուրաքանչյուր շրջափուլում կարող է ասել՝ լացեցիր հանգստացար ու հիմա կանգնի ու առաջ շարժվի: Ես կորցրել եմ ինձ թեւեր տվողին»,- ասաց դերասանուհին: