«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասանուհի Մարիամ Ադամյանն է:
StarNews-ը հետևել է զրույցին,որի ընթացքում դերասանուհին խոսել է մի շարք թեմաների, այդ թվում մանկության, հոր կորստի մասին:
Խոսելով մանկության տարիների մասին`Մարիամը նշել է, որ շատ լավ մանկություն է ունեցել, մանկություն վերադառնալ կուզեր միայն նրա համար, որնորից վայելեր պատանեկությունը: Իր խոսքով`շատ չարաճճի երեխա է եղել, ուսուցիչ են ունեցել, ով միշտ աղբամանի կողքը`մի ոտքի վրա, կանգնացրել է դերասանուհուն, քանի որ շատ է խոսել դասերի ժամանակ: Մարիամի խոսքով`ինքը նուրբ աղջիկ չի եղել, առավել շատ տղաներին բնորոշ բնավորության գծեր է ունեցել, դաշտում վազել և այլն, ջարդող, փշրող, ըմբոստ, ոչ մեկի հետ հաշվի չնստող մարդ է եղել:
Մարիամը պատմեց, որ չնայած իր հակառակ ցանկությանը, մայրն իրենց տարել է ջութակի, ադում է`«ես ընդունակ չէի, բայց ուրախ եմ, որ գնացել եմ,ինչ որ չափի բան կ, որ սովորել եմ:
«Ես շատ խառը երեխա եմ եղել, լինում էրլ որ քնից արթնանում էի ու գիշերանոցով ու առանց պայուսակի գնում դպրոց, ջութակի էի գնում ես, բայց ջութակս միշտ մոռանում էի: Խառը երեխա եմ եղել: Մայրիկիս համար շատ կարևոր էր արվեստը, նույնիսկ եթե ես այսօր այս ասպարեզում չլինեի, միևնույն է կարևորում էր մեզ արվեստին մոտ պահելը: Ես այն ընտանիքում եմ մեծացել, որտեղ և´ մայրս, և´ հայրս շատ էին կարևորում երեխաների ուսում, դժվար տարիներ էին, բայց ես չեմ հիշում, որ օրինակ տան վերանորոգման վրա գումար ծախսեինք, մայրս ասում էր`ուսումն է կարևոր, որ երեխաներն այս տարիներին պետք է ստանան»:
Մարիամը պատմեց, որ որևէ խոչընդոտ չի եղել այս ճանապարհ ընտրելու հարցում: Ընդունվել է Թատրոնի և կինոյի ինստիտուտ մեծ դժվարությամբ, քանի որ մրցակցությունն է բարձր եղել, իսկ սովորելու տարիներին նաև աշխատանքներ է տարել, օրինակ`մանկական միջոցառում վարել, կերպարներով խաղավար է եղել, ստենդերի մոտ ինչ որ ապրանքի ակցիաներ է արել, որն ինքը համատեղել է ուսանողական տարիների հետ և իրեն շատ լավ է զգացել:
Դերասանուհին խոսեց «Էլենի օրագիրը» հեռուստանովելի մասին, որտեղ հանդիպել է իր ամուսնուն: Նրանք սկզբում պարզապես ընկերներ էին, իսկ կարճ ժամանակ անց այդ ամենը վերածվեց սիրո: Նրանք այսօր միասին են և փոքրիկ ունեն:
«Իր մեջ ինձ ի սկզբանե գրավել էր իր զուսպ, քչախոս լինելը, ինչը քիչ մարդկանց մեջ կա: Չի եղել, որ մեկս մյուսին ասի`կարևոր ես և այլ, հենց այնպես եղավ մեր զգացմունքը, ընկերությունը վերածվեց սիրո»:
Ինչպես բոլորի մոտ, այնպես էլ դերասանուհու մոտ եղել են կասկածներ ամուսնությունից առաջ, քանի որ ազատ կյանքը մեծ գրավչություն ունի:
«Ես ինձ ասեցի`բա երբ, եթե պատրաստ չեմ, երբ եմ պատրաստ լինելու ու էդպես,4տարի ընկերություն անելուց հետո 5-րդ տարում ամուսնացանք»:
Մարիամը խոսեց մայրանալու մասին`նշելով, որ սա յուրօրինակ զգացողություն է`միևնույն ժամանակ հաճույք և դժվարություն, 2 տարբեր բևեռներ, որը սակայն դերասանուհու համար մի ուրիշ հաճույք է:
Դերասանուհու ծնողները բաժանվել են այն տարիներին, երբ Մարիամն ուսանող է եղել, դերասանուհու խոսքով` մայրը ֆիզիկապես առավել շատ է եղել իր կյանքում, բայց մանկության հուշերն առավել շատ հոր հետ են կապված: Տարիներ առաջ հայրը դարձել է դժբախտ պատահարի զոհ: Սա Մարիամի համար չսպիացող վերք է.
«Հորս հետ շատ էի կռվում, շատ էի մեղադրում, էդ տարիքում էդպես էր, թվումա պետքա կոպիտ լինել խոսքում,բայց մենք էդ ժամանակ չենք հասկանում, որ կյանքն էնքան կարճա, որ չգիտենք կհասցնենք էդ մարդուն ասենք կներես, մենք շատ անգամ դիմացինին մեղադրում ենք, առանց հասկանալու ինչա եղել իրականում,հիմա կուզեի հայրիկիս տեսնել ու ասել`կներես, որ կռվել եմ հետդ ու ինչ որ պահի նեղացած եմ եղել քեզնից: Իսկապես կուզեի տեսներ ինքն իմ բալիկին»,- ասաց Մարիամն ու արտասվեց: