Գևորգն ինձ սովորեցրեց ապրել էմոցիան, ոչ թե խաղալ. Ռոմելա Սարգսյանը խոսել է իր և Գևորգ Գրիգորյանի մասին

  • Jul 21, 2024

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը վերջին տարիների ամենաքննարկված մեդիադեմքերից մեկն է։ Օրերս Ռոմելան հյուր էր «Ներս արի» գիշերային շոուին,որի ընթացքում խոսել է նոր անելիքների և «Լեռները կհիշեն» հեռուստասերիալի ավարտի մասին։

Ռոմելան նախ նշել է, որ նոր առաջարկներ կլինեն միայն, երբ ավարտվի հեռուստասերիալը։ 

«Նոր պլաններ կան, բայց այս պահին չեմ ուզում խոսել դրանց մասին, երբ հստակ որոշեմ՝ ինչ եմ անելու, հետո կհայտնեմ այդ մասին»,- նշել էր Ռոմելան ու խոսել Հեռուստասերիալում իր խաղընկերների մասին։

« Նախ ուզում եմ նշել Լիա Զախարյանին ու ասել, որ իր հետ շատ հեշտ է աշխատելը, և´ ինձ և´ Լիային միասին շատ հաճելի է նկարահանվելը, իսկ ինչ վերաբերում է Ելենա Բորիսենկոյին` նրա հետ արդեն երրորդ նախագիծն է ինչ նկարահանվում ենք, բացի նախագծերը Ելենայի հետ մտերիմ եմ նաև կյանքում , ինչը ևս օգնում է մեզ խաղալ մայր և դուստր»։

Վերջում Ռոմելան նաև անդրադարձավ իր անմիջական խաղընկերոջը՝ Գևորգ Գրիգորյանին։

«Գևորգից ես մի բան եմ սովորել, միշտ խոսում ենք այն թեմայովլ որ տեսախցիկի առաջ պետք չի խաղալ, ուղղակի պետքա լինել անկեղծ ու լինել էդ պահին էդ իրավիճակի մեջ։ Պետք ա նշեմլ որ ինքը շատ տաղանդավոր դերասան ա, ու Քանի որ Գևորգի մոտ դա շատ լավ ա ստացվում, ես իրենց սովորել եմ տեսախցիկի մոտ չխաղալ ու ավել բաներ չանել, թե ինչքանով ա դա ստացվում, թող հեռուստադիտողը իր գնահատականը տա։ Ամենաճիշտը այն էոր բոլոր էմոցիաներն ապրես ոչ թե խաղաս դրանք»,- նշել էր Ռոմելա Սարգսյանը։

Մեկնաբանություն

Որոնում