Ռաֆայել Երանոսյանը հայտնել է, թե ինչու չի ամուսնանում. ո՞րն է պատճառը. մանրամասներ

  • Jul 03, 2024

«Իմունիտետ» հաղորդման հյուրն էր դարձել դերասան Ռաֆայել Երանոսյանը։ StarNews- ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

Դերասանը խոսել էր նաև անձնական կյանքի մասին՝ նշելով․

«Ռաֆայել Երանոսյանի սիրտը, նենց չի, որ սվարովսկի քարերով զարդարված սիրտ է, սովորական սիրտ է, ս տենց հատուկ բաներ չունեմ։ Ինչի՞ չեմ ամուսնանում ես․ ընկել եմ 2 քարի արանքը, էն հին ձևերը էլ չկա, էս նորերի մեջ էլ չեմ համակերպվում։ Երբ մենք էինք ձևավորվում որպես տղամարդ, մենք գիտեինք, որ կնոջ սիրտն ու խելահեղ կիրքը գրավելու համար պետք է ճանապարհ անցնես, կռվեք, բարիշեք։ Հիմա այդ ամեն ինչը հեշտացել է, ամեն ինչը հասանելի է, հեշտ է մի տեսակ ամեն ինչը, շատ արագ է լինում։ Ես միշտ սիրահարված եմ, ես այս պահին էլ եմ սիրահարված, ամեն անգամ երբ գալիս է պահը, որ պետք է ընտանիք կազմեմ, միշտ լինում է ինչ-որ մի խնդիր, որ չի ստացվում։ Գալիս-հասնում է մի կետ, որ ձգվում է ու տարիները գնում են։ Ես էլ եմ հասկանում, որ տարները գնում են ու մենք մեծանում ենք, բայց երբեք չեմ սիրում, որ ասում են՝ դե, արդեն ուշ է, որովհետև ճիշտ ժամանակին պետք է հայտնվել ճիշտ տեղում, ճիշտ մարդու կողքին։ Դրա համար ես երբեք չեմ ասում երբեք»։

Մեկնաբանություն

Որոնում