Գաղտնիք չէ, որ Արմեն Ամիրյանի որդին`Հայկը, տարիներ առաջ ամուսնացել է երգչուհի Նարինե Դովլաթյանի հետ։ Ինչպես պարզ է դառնում Արմեն Ամիրյանի վերջին շրջանի հարցազրույցներից, Հայկն ու Նարինեն իրար ճանաչել են դեռ 12-13 տարեկանից։
Սակայն նրանց ջերմ ընկերությունը սկսվել է ավելի ուշ։ Հայկին ու Նարինեին կապել է հեռուստատեսությունը, որտեղ աշխատել են նրանք։
Այսօր նրանք ամուսիններ են և պատրաստվում են երկրորդ անգամ ծնողներ դառնալ: Այս մասին իմանում ենք Նարինեի էջից, ով հրապարակել է հղիության 3-րդ եռամսյակից լուսանկար:
Հետևորդները շտապել են Նարինեին բարի ազատում մաղթել, ինչին միանում է նաև StarNews-ը: